News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով, 2023 թվականի համար այս ոլորտում նախատեսված է հատկացնել մոտ 400 միլիոն դրամ: 

Նպատակն է առաջիկա տարիներին հուշարձանների ամրակայման, պատմական տեսքով պահպանության և վերականգնման համար հատկացնել մինչև 1 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ