News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հետազոտությունները հաստատել են գլոբալ պարտքային ճգնաժամի խորացման հետ կապված մտավախությունները, որոնք ցույց են տալիս, որ եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներն իրենց արտաքին պարտքի դիմաց վճարում են սրընթաց աճող տոկոսադրույքներ, գրել է The Guardian-ը։

Debt Justice ընկերությունների խմբի վերլուծությունը ցույց է տվել, որ, չնայած տոկոսադրույքներն ավելացել են հարուստ եւ աղքատ երկրների համար 2022թ. սկզբից, բարձրացումը հատկապես լուրջ է եղել առավել խոցելի աղքատ երկրների մի մասի համար։

Այն առնչությամբ, որ Համաշխարհային բանկի ամենամյա ժողովում, որն սկսվելու է հոկտեմբերի 10-ին, օրակարգի կարեւոր կետ է պարտքային բեռի քննարկումը, Debt Justice-ում նշել են, որ տոկոսադրույքներն ավելացել են միջինը 5,7 տոկոսային կետով ցածր եկամուտներ ունեցող երկրների համար՝ ԱՄՆ-ում 2 կետով ավելացման համեմատ։

Տվյալներ ներկայացրած 27 երկրներից շատերը բախվել են անհամեմատ ավելի բարձր տոկսադրույքների, քան միջինն է. դրանց թվում է Ուկրաինան, որտեղ նոր փոխառությունների արժեքը 2022թ. սկզբից բարձրացել է՝ 10,2-ից հասնելով 46 տոկոսի։

Եթովպիայում եւ Զիմբաբվեում պարտքի սպասարկման արժեքն ավելացել է 25 կետով, եթե դատելու լինենք եկամտաբերությամբ կամ արտասահմանյան արժույթով դրանց փոխառությունների տոկոսադրույքով։ Հետազոտված երկրների երկու երրորդի համար տոկոսադրույքները ներկայում գերազանցում են 10 տոկոսը, ինչը խորացնում է պարտքային խնդիրները եւ գրեթե անհնար դարձնում փոխառություններ ստանալը մասնավոր վարկատուներից, ասել են ընկերությունների խմբում։

Debt Justice-ի գործադիր տնօրեն Հայդի Չոուն ասել է. «Շատ երկրներ արդեն կրճատել են հիմնական ծախսերը, որպեսզի հաղթահարեն պարտքային ճգնաժամը, քանի դեռ տոկոսադրույքների աճն էլ ավելի չի խորացրել տագնապալի իրավիճակը»։

«Այնպիսի երկրներ, ինչպիսին Պակիստանն է, նույնպես վիթխարի ծախսեր են ունենում կլիմայական արտակարգ իրավիճակի առաջացրած մասշտաբային փլուզումների պատճառով։ Մենք պետք է շտապ մեխանիզմեր ստեղծենք կարիքավոր երկրների պարտքերը ջնջելու համար, հատկապես մասնավոր վարկատուների բարձր տոկոսադրույքներով վարկերը»,- ասել է Չոուն։

Եկամուտների ցածր մակարդակ ունեցող 27 երկրների կառավարություններից իննում եկամտաբերությունը 20 տոկոսից բարձ է՝ Սալվադոր, Եթովպիա, Գանա, Մալդիվներ, Պակիստան, Շրի Լանկա, Թունիս, Ուկրաինա եւ Զամբիա, 10-20 տոկոս է Անգոլայում, Կամերունում, Եգիպտոսում, Հոնդուրասում, Քենիայում, Մոնղոլիայում, Նիգերիայում, Պապուա-Գվինեայում, Ռուանդայում եւ Տաջիկստանում։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ պարտքի մարումը թանկացել  ԱՄՆ դոլարի աճի պատճառով, որն ամրացել է միջինը 14 տոկոսով՝ եկամուտների ցածր մակարդակ ունեցող 27 երկրների համեմատ։ Արտաքին պարտքը, որպես կանոն, արտահայտվում է արտարժույթով (դոլարով)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ