News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և  ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ  ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելու եղանակով ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք։

Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ  ուղևորվող, տվյալ   քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերել են չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր թվով 199 հազ. տուփ ծխախոտ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո  ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով: Վերջինս, սակայն,  մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով  շուրջ 4.630  կգ քաշով՝ թվով 199 հազ. տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։

Փաստի առթիվ, ՀՀ մաքսային օրենսգրքի 196-րդ, 197-րդ, 198-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի դաշտերից գողություններ կատարած անձին գտել են. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Քննչականկոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ...
Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում 47-ամյա դսեղցին բենզասղոցով կանգուն ծառեր է հատել
Մեկ օրում ապօրինի ծառահատման 3 դեպք. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումները...
«Արմենիա» ԲԿ-ից փախած կալանավորը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, ոստիկանության օպերատիվ...
Բյուջեի քննարկման ժամանակ թուրք պատգամավորները բռունցքներով միմյանց վրա են հարձակվել
Բյուջեի շուրջ բանակցությունների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել․․․
Mitsubishi Pajero-ն «Մեգամոլ»-ի կայանատեղիում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան երիտասարդին
Վրաերթի ենթարկվածը նախ տեղում առաջին օգնությունն է ստացել Mitsubishi Pajero-ի վարորդի կողմից, ապա շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ...
Թուրքիայի Քոնիա նահանգում F-5 կործանիչ է կործանվել
«F-5 ուսումնառազմական ինքնաթիռը կործանվել է Քոնիայում թռչնի հետ բախման պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ․․․
Ամենաշատ