News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածված տեսանյութը, որում երեւում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանից։

Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ երկու զինծառայող նույնականացվել է։

«Ուսումնասիրված է տեսանյութը, ստուգված է, այն իրական է։ Դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում սեպտեմբերի 13-ին ադրբեջանցի զինվորների ներգրավմամբ։ «Կոմանդո» նորաստեղծ ստորաբաժանումն է, որը վերապատասրաստվում է Թուրքիայի կողմից, եւ որոշակի աջակցություն, իհարկե, տրամադրվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Վերապատրաստվող ստորաբաժանումներն էլ ծրագրավորում եւ իրականացնում են պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ, եւ, բնականաբար, խրախուսվում են այդ արարքների համար»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ գնդակահարության այդ տեսանյութի սկզբում երեւում են ինը հայ զինծառայողներ. «Որից հետո հստակ ցուցադրվում է չորսի գնդակահարությունը։ Ստորաբաժանումը նույնականացված է։ Կոնկրետ որ չորսն են երեւացող գնդակահարվողները դեռ շարունակվում են ուղղությունները պարզելու համար։ Տեսանյութում երեւում են այլ հայեր, ըստ երեւույթին մյուս զինծառայողները, որոնց գնդակահարությունը չի երեւում, եւս սպանվել են։ Տեղանքը նույնականացված է, այդ տեղանքում ծառայություն իրականացնող զինծառայողների անունները հայտնի են։ Բայց ովքեր գնդակահարվող զինծառայողները, դեռ աշխատանքներ են տարվում»։

Ըստ Սահակյանի՝ սա առաջին տեսանյութը չէ, 44-օրյա պատերազմում եւս եղել են նման տեսանյութեր ինչպես առանձին, այնպես էլ խմբերի գնդակահարություններ. «Պատասխանը միջազգայնորեն անհամարժեք է եղել, չի բխել իրավիճակից։ Չեն օգտագործվել բոլոր հնարավորությունները, որոնք ներկայումս Ուկրաինայի պարագայում են գործադրվում։ Լռությամբ հովանավորվել է Ադրբեջանի վարքը, ինչն էլ ծնում է նոր հանցագործություններ»։

Հարցին՝ այս դեպքի առնչությամբ Հայաստանն ինչո՞ւ չի դիմում Միջազգային քրեական դատարան, Սահակյանն արձագանքեց.

«ՄԻԵԴ-ը պետության պատասխանատվության խնդիրներ է քննարկում, իսկ միջազգային քրեական դատարանն անհատների քրեական պատասխանատվություն, որպեսզի կարողանան դիմեն քրեական դատարան պետք է լինի քաղաքական որոշում կոնկրետ դեպքով ճանաչել դատարանի իրավազորությունը։ Այս պահին Հայաստանը չի ճանաչում միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, ուստի դատարանը չի կարող քննել Հայաստանի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների գործերը։ Միջադեպի հետ կապված պետք է որոշվի, որ իրավասու են քննել, հետո հետաքննության արդյունքում իրենք կբացահայտեն ներգրավված անձանց, եւ պատասխատվություն կկիրառեն անձերի նկատմամբ։ Իրենք անձերին են տանելու դատարանի առջեւ, իսկ Եվրոպական դատարանում մենք պատասխանող կողմ ունենք պետությանը, որը խախտում է միջազգային մարդու իրավունքների եւ մարդասիրական ոլորտի պարտավորությունները, եւ պետությունը հավաքականորեն ենթարկվում է պատասխանատվության։ Քրեական դատարանի դեպքում ներգրաված անձինք եւ նրանց հրամանատար կազմը կարող է ենթարկվել ազատազրկման եւ պատասխանատվություն կրել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ