News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրավապաշտպան եւ հեռուստահաղորդավար Ալ Շարփթոնի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է ընտրվել երկրորդ ժամկետով, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Նշվում է, որ Բայդենն այդ մասին ասել էր սեպտեմբերին, ինչի մասին Շարփթոնն ասել էր ավելի ուշ իր հասարակական կազմակերպության աշխատակիցներին։

Ըստ կազմակերպության աղբյուրի՝ Բայդենն ասել է. «Ես պատրաստվում եմ դա նորից անել... պատրաստվում եմ»:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մինչ այդ, ինքը՝ Բայդենը, ձեռնպահ է մնացել իր թեկնածության առաջադրման վերաբերյալ այդպիսի հայտարարություններից՝ չնայած նրան, որ նրա կողմնակիցները խոսում էին  դրա մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ