News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո բանակ զորակոչվելն անթույլատրելի է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ նիստում կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրին հավանություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ դպրոցներում 12-ամյա կրթության համակարգը նույնպես անթույլատրելի է։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանը՝ անցնելով 12-ամյա կրթական համակարգի, բախվեց մի իրավիճակի, երբ երիտասարդներին բանակ են զորակոչում անմիջապես դպրոցն ավարտելուց հետո։ «Նախկինում դպրոցն ավարտելուց հետո երիտասարդը հասունանալու համար ուներ երկու տարի, եւ միայն դրանից հետո բանակ էր զորակոչվում։ Հիմա նրան տանում են բանակ դպրոցական նստարանից»,-ասաց Աղազարյանը։

«Քանի որ 12-ամյա կրթական համակարգը փոխառվել է Եվրամիությունից, մենք պետք է ուսումնասիրենք եվրոպական երկրներում զորակոչի կարգավորման հարցը»,-ընդգծեց Աղազարյանը։

Պատգամավորը դժգոհ է 12-ամյա կրթական համակարգից։ Նրա խոսքով՝ ուսման վերջին երկու տարում ուսանողները գրեթե ոչինչ չեն անում։ «Այդ ընթացքում նրանք պարզապես ժամանակ են սպանում: Անընդհատ ասվում է, որ այս երկու տարին պետք է փոխարինի համալսարանում սովորելու առաջին տարիներին։ Դե, ուրեմն, այդպես արեք»,-եզրափակեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ