News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիայի թագուհի Մարգրետեն հրապարակավ ներողություն է խնդրել թոռներից՝ նրանց կոչումներից զրկելու համար, գրում է Mirror-ը։

Երեկ երեկոյան արված հայտարարության մեջ միապետը խոստովանել է, որ իր որոշումը «մեծ տպավորություն է թողել բոլորի վրա», ինչի համար ներողություն է խնդրում, սակայն նշել է, որ գիտակցված որոշում է կայացրել։

«Թոռներիս տիտղոսներից զրկելու իմ որոշման արձագանքը, անշուշտ, հուզեց ինձ։ Բայց այս որոշումը վաղուց է հասունացել։ Իմ պարտքն է ապահովել, որ միապետությունը շարունակի ձեւավորվել ժամանակի պահանջներին համապատասխան: Երբեմն դա պահանջում է բարդ որոշումներ կայացնել, եւ միշտ դժվար կլինի գտնել ճիշտ պահը: Թագավորական տիտղոս կրելը ենթադրում է մի շարք պարտավորություններ, որոնք հետագայում վերագրվելու են թագավորական ընտանիքի ավելի քիչ անդամների։ Ես որոշում կայացրեցի որպես թագուհի, մայր եւ տատիկ, բայց որպես մայր եւ տատիկ ես թերագնահատում էի, թե որքանով դա կազդի իմ կրտսեր որդու եւ նրա ընտանիքի վրա: Ես ցավում եմ դրա համար: Ոչ ոք չպետք է կասկածի, որ իմ երեխաները, հարսներն ու թոռներս իմ մեծ ուրախությունն ու հպարտությունն են։ Հիմա հուսով եմ, որ մենք՝ որպես ընտանիք, կարող ենք հանգիստ ելք գտնել այս իրավիճակից»,-ասվում է թագուհու հայտարարության մեջ։ 

Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ Մարգրետեի չորս թոռները 2023 թվականի հունվարի 1-ից կզրկվեն արքայազնի եւ արքայադստեր տիտղոսներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ