News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ուզում է միջանցք ստանալ դեպի Նախիջեւան Հայաստանի տարածքով, բայց նրա վերահսկողությունից դուրս, որպեսզի առանց խոչընդոտների ու երկարաժամկետ երաշխիքների պահպանի իր կապը Նախիջեւանի հետ։ Այս մասին ILNA-ին տված հարցազրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության «Ավտոմոբիլային տարանցումներ եւ փոխադրումների» կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Խեդայաթին։

Նրա խոսքով, Բաքուն ցանկանում է դաշնակիցների համակարգմամբ ուղիղ միջանցք ստեղծել Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ էներգառեսուրսների առեւտրի համար։ «Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ ներկայիս իրավիճակը դժվար թե պահպանվի եւ կշարունակվի, ուստի պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ