News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվածները որեւէ մեկի սեփականությունը չեն։ Այս մասին հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում ասել է պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նման ցավալի իրողությունները, նրա խոսքով, կարող են կրկնվել։ «Սակայն մենք պետք է վեր կենանք եւ առաջ գնանք: Ի վերջո, մեր հակառակորդն իր գործողություններով ուղղակիորեն նպաստում է դրան»,- ասել է Քոչարյանը։

«Մարտում պատվով ընկածները եւ ողջ մնացածները մեզ սովորեցրել են հայրենասիրություն եւ իրական արժեքներ, ամուր հիմքեր են ստեղծել մեր հայրենիքի պայծառ ապագան կառուցելու համար։ Այս պատերազմից հետո «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեր պահապան հրեշտակների թիվը կրկին ավելացավ։ «Եռաբլուրում» հուղարկավորվածները որեւէ մեկի սեփականությունը չեն։ Նրանք բոլորը մերն են։ Այնտեղ մեր որդիներն են՝ մեր բանակի ու պետության զինվորները»,- հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ