News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տպարանները Ռուսաստանում բախվում են սարքավորումների անբավարարության խնդրին պատժամիջոցների եւ այն պատճառով, որ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ճապոնիայի արտադրողները հրաժարվում են սարքավորումներ եւ պահեստամասեր մատակարարել, գրել է «Ведомости»-ն։

Ինչպես պարբերականին ասել են տպարանների ղեկավարները, ռուսական տպագրատների տեխնիկայի մոտ 90 տոկոսն արտադրված է «ոչ բարեկամ» երկրներում, ինչի պատճառով արտադրությունը դադարեցնելու սպառնալիք է առաջանում։ Նշվել է, որ ԵՄ-ի որոշ ընկերություններ խզել են պայմանագրերը ռուսաստանցիների հետ սեփական նախաձեռնությամբ, մի մասը՝ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ընդունումից հետո, որը ներառում էր Ռուսաստան ֆլեկսոգրաֆիայի, օֆսեթ, խոր եւ բարձր տպագրական եւ կազմարարական մեքենաների ներմուծման արգելքը։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում էին նաեւ օգտագործված սարքավորումների մատակարարումներին։

Պարբերականը նշել է, որ տպագրական սարքավորումների «զուգահեռ ներմուծումը» կարող է դժվարանալ, քանի որ յուրաքանչյուր տպագրական մեքենա սերիական համար ունի եւ դրանց շատ բաղադրամասեր յուրատեսակ են։ Արտադրողն այդ համարով կարող է պարզել, թե ինչ մաս է նախատեսված Ռուսաստանում հաճախորդի համար եւ արգելի մատակարարումը։ Ինչ վերաբերում է Հնդկաստանից եւ Չինաստանից եկող սարքավորումներին, ապա դրանք հետ են մնում տեխնոլոգիաների տեսակետից։ Բացի դրանից, այդ երկրներում արտադրում են ոչ բոլոր տեսակի տպագրական մեքենաներ։

Հետագայում տպագրական սարքավորումների ներմուծումից կախվածությունը կարող է հանգեցնել տպագրական հզորությունների անբավարարության՝ ընդհուպ մինչեւ պատվերների չեղարկումը Ռուսաստանում եւ դրանց տեղափոխումը Չինաստան, Հնդկաստան, Իրան։ Սա, իր հերթին, կհանգեցնի 20 տոկոսով գրքերի թանկացման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան Ուկրաինայի պաշտպանունակությանն աջակցելուն 28 միլիոն եվրո կտրամադրի
Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Յոնսոնն ընդգծել է, որ թագավորությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի զինված ուժերին այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա...
Զելենսկին Զալուժնուն ծառայությունից ազատել է առողջական վիճակի պատճառով. նա նշանակվելու է դեսպան Մեծ Բրիտանիայում
Զինվորական ծառայությունից ազատվել է Վալերի Զալուժնին...
Բորելը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ մարտունակությունն առանց ԱՄՆ օգնության խիստ նվազել է
ԱՄՆ-ը վեցամսյա դադար է տվել...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
Անօդաչուն գրոհել է գործարան Բաշկորտոստանում
Անօդաչուն գրոհել է «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» գործարանը...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
Ամենաշատ