News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 6–ին, մեկնելու է Պրահա եւ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում  քառակողմ հանդիպում է նախատեսված իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի  նախագահի միջեւ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին,  ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ հանդիպում է նախատեսված նաեւ Թուրքիայի  նախագահի հետ։

«Եթե որեւէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները սրանք կլինեն, որոնք խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»,– ասաց նա ու հավելեց, որ Պրահայից հետո էլ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, վարչապետն ասաց, որ Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված։

«Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից նկատելի է, որ   լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք, բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաեւ բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»,– ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ԱՄՆ–ի նախագահի անվտանգության գծով խորհրդականի, Հայաստանի ԱԽ քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին հաջորդել է նրանց եւ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը։

«Պարզ է, որ այդ խոսակցությունները հեշտ չեն, բայց մեր վերլուծությամբ ու իմ գնահատմամբ, վերջին շրջանի քննարկումները եւ դիվանագիտական աշխատանքը մեր առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել, այս առումով ուզում եմ հետեւյալ գնահատականը տալ, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք բացվել, որպեսզի մենք առաջ շարժվենք։ Ես բազմիցս խոսել եմ 1991 թվականի դեկտեմբերի 8–ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին, նախանշաններ կան, որ այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։

Կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա  եւ խոսակցություն մեկնարկի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ այս երկու ուղղությունները համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող։ Մենք ըստ էության այս փուլում բավարարված ենք միջազգային արձագանքով՝ սեպտեմբերի 13–ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, բայց պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի միջազգային հանրությունը հետեւողական լինի։ Միջազգային հանրությունը հասցեական գնահատական եւ մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս, թե ինչպես պետք է լուծենք այս խնդիրը, հաղթահարենք իրավիճակը»,– ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մեղադրանքներին, թե իր Կառավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Նա կրկին մեղադրեց նախկին իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։

«Դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետեւ այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցություններ հիմք, այդ պահից սկսած Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ավելին ասեմ՝ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ, եւ Հայաստանի Հանրապետությունը Վարդան Օսկանյանի եւ իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել՝ մինչեւ այսօր։ Մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները հնարավոր է երբեւէ չկարողանանք հաղթահարել, մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետեւանքները, որովհետեւ այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանը եւ Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ ՀՀ–ն։ Թող լացակումած կամ էլ խրոխտ ելույթներ չունենան, դա տեղի է ունեցել 2007–ին, դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մաս։  Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանն էլ են Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։

Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Լեռնային Ղարաբաղին 1998–ին դուրս թողնելով բանակցային գործընթացից եւ 1999 թվականի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիան։ Հիմա արդյոք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի դրանք հետ պտտենք, այո, պայքարել ենք, բայց չենք հաջողել եւ ժամանակն է խոստովանել, որ չենք էլ հաջողելու»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ իր հասցեին հնչած մեկ այլ մեղադրանքի, որ ինքը հայտարարել է, թե «Արցախը Հայաստան է ու վերջ»։

«Սա ամենամեծ ու արդարացված քննադատություն է համարվում։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդի որոշումներին։ Այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ինձ ամենաշատը քննդատում են դրա հետ կապված, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր իշխանությունը ստանձնելու եւ այդ հայտարարությունը անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել անկախության

Հռչակագրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից։ Մեր ընտրությունը հետեւյալն է՝ այս իրողությունները հաշվի առնելով՝ գործե՞լ, թե՝ ոչ։ Թող պատասխանեն այս հարցին։ Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց վերջացրած կապիտուլյացիայով, որովհետեւ այն բանակցային թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ, նա սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ եւ հեռացել»,–  ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ ինքն էլ ցանկանում է որդեգրել խաղաղության օրակարգ եւ դա իրագործելու պատասխանատվություն է ստանձնել։ Նա ակնկալում է խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

«Ես գնալու եմ այդ ճանապարհով»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
«Իրավունք». «Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա»
Անկարայի հայտարարությունները միտված չեն Ադրբեջանի ռազմական գործողությունների աջակցմանը. թուրքագետ
Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այս պահին շահագրգռված չէ հարավում...
Ուրախալի էր, որ վերջապես 4 տարի անց ՀՀ իշխանությունները հասկացան ինչն ինչումն է. թուրքագետ
Դեռ 4 տարի առաջ մենք զգուշացրել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների...
Արեւմուտքը Թուրքիային տալիս են մանդատ մեր տարածաշրջանում գերակայելու. թուրքագետ
Թուրքիանն ուղղակի կասեցրեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը...
Ամենաշատ