News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին՝ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանից հետո, հանդիպում է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ։

Հանդիպմանը մասնակցում են նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը մեզ չհաջողվեց պարզել։

Հիշեցնենք, որ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 6–ին, մեկնելու է Պրահա եւ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում  քառակողմ հանդիպում է նախատեսված իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի  նախագահի միջեւ։ Հանդիպում է նախատեսված նաեւ Թուրքիայի  նախագահի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ