News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկային զենքի համատեղ օգտագործումը՝ Ռուսաստանի կողմից «աճող սպառնալիքին» դիմակայելու համար, ասել է նախագահ Անջեյ Դուդան, փոխանցում է Bloomberg-ը։

«Խնդիրն առաջին հերթին այն է, որ մենք միջուկային զենք չունենք»,- ասել է Դուդան Gazeta Polska թերթին տված հարցազրույցում։ «Միշտ կա միջուկային ներուժի համատեղ օգտագործմանը մասնակցելու պոտենցիալ հնարավորություն»:

Միջուկային զենքի փոխանակումը կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած միջուկային առաքելության համար ուղեկցող կամ հետախուզական ինքնաթիռների տրամադրումից կամ միջուկային գործառույթների համար երկակի նշանակության ինքնաթիռների տրամադրումից մինչեւ իրական միջուկային զենքի տեղակայում: Ըստ Զենքերի վերահսկման եւ չտարածման կենտրոնի տվյալների՝ այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Իտալիան եւ Թուրքիան, տեղակայում են իրենց տարածքում ամերիկյան միջուկային զենք:

Վարշավայում բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Դուդայի մեկնաբանությունները կարող են ներառել այս գործողություններից որեւէ մեկը: Նրա խոսքով՝ զենքի տեղակայումը բխում է Լեհաստանի, տարածաշրջանի եւ ողջ Եվրոպայի անվտանգության շահերից։

«Մենք ամերիկացի առաջնորդների հետ քննարկել ենք, թե կարող է արդյոք ԱՄՆ-ը դիտարկել Լեհաստան զենք փոխանցելու հարցը,- ասել է Դուդան,- Թեման բաց է»։

Ապրիլին Լեհաստանի դե ֆակտո առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին, որը գլխավորում է իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը, գերմանական Welt am Sontag թերթին ասել է, որ Լեհաստանը «բաց» է ԱՄՆ միջուկային զենք տեղակայելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ