News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը ԱՄՆ-ին եւ գազ մատակարարող մյուս «բարեկամ» երկրներին մեղադրել է աստղաբաշխական գների մեջ՝ ենթադրելով, որ նրանք օգտվում են ուկրաինական պատերազմի հետեւանքներից։

«Որոշ երկրներ, այդ թվում՝ բարեկամ երկրները, երբեմն հասնում են աստղաբաշխական գների [իրենց գազի համար]։ Իհարկե, դրանք հարցեր են, որոնց մասին մենք պետք է խոսենք»,- ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը գերմանական NOZ թերթին տված հարցազրույցում, որը թարգմանել է NBC News-ը: Նա կոչ է արել ԱՄՆ-ին ավելի շատ համերաշխություն ցուցաբերել, երբ խոսքը վերաբերում է Եվրոպայում էներգիայի կարիք ունեցող դաշնակիցներին օգնելուն: «Միացյալ Նահանգները կապ հաստատեց մեզ հետ, երբ նավթի գները կտրուկ բարձրացան, եւ արդյունքում Եվրոպայի նավթի ազգային պաշարները օգտագործվեցին: Կարծում եմ՝ նման համերաշխությունը նույնպես կնպաստեր գազի գների զսպմանը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է «կազմակերպի ԵՄ երկրների խելամիտ եւ ներդաշնակ գնման վարքագիծ, որպեսզի առանձին երկրներ չընդհատեն միմյանց եւ չբարձրացնեն գները համաշխարհային շուկայում»։ Եվրոպական շուկայի իշխանությունն «ահռելի» է, այն պարզապես պետք է օգտագործել, նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ