News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, ժամը 04.40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին բուժհաստատություն։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեց, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրի մոտակայքում միջանձնային հարցերի շուրջ տեղի էր ունեցել վիճաբանություն։ Այդ ընթացքում էլ տղամարդուն դանակահարել ու փախել էին։

Միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը. Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ էր, 36 տարեկան։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա նույն օրը եկել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում բեռնատարն ընկել է ձորը․ վարորդը տեղում մահացել է
Պարզվել է, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Gaz-66» (վարորդ` Ն․ Մ․, ծնված 1968 թ.) մակնիշի....
Ողբերգական վթար՝ Լիճք գյուղի մոտ. փրկարարները մեքենաներից 4 դի են դուրս բերել
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր...
Աշխարհում ամեն ժամ ավելի քան հինգ կին է սպանվում իր ընտանիքի անդամների կողմից․ ՄԱԿ
«Միջին հաշվով, 2021 թվականին ավելի քան հինգ կին կամ աղջիկ ամեն ժամ սպանվել է իր ընտանիքի․․․
Նորագավիթում գնացքը բախվել է մարդատար մեքենային (ֆոտո)
«Գնացքը բախվել է մարդատար մեքենային…
Երևանում հայտնաբերվել է 70-ամյա կնոջ դի․ նրան մահ պատճառելու կասկածանքով բաժին են ներկայացրել դստերը․ Shamshyan.com
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ…
Գեղարքունիքի մարզում մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային հայտնաբերել է մահացած. Shamshyan.com
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական…
Ամենաշատ