News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարին «Միջուկային գիտնականների տեղեկագրի» ղեկավարները երրորդ տարին անընդմեջ հայտարարել են, որ աշխարհը «կործանման եզրին է»։ Նրանք ասել են, որ Դատաստանի օրվա ժամացույցը կանգնած է կեսգիշերից 100 վայրկյան առաջ, որը աղետին ամենամոտ պահն է 1947 թվականին ժամացույցի ստեղծումից ի վեր:

Բայց դա եղել է ավելի քան ութ ամիս առաջ՝ Ուկրաինայում պատերազմից առաջ եւ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների վերջին փորձարկումներից առաջ: Հյուսիսային Կորեան վերջին երկու շաբաթվա ընթացքում վեց նման արձակում է իրականացրել։

«Ինչ վերաբերում է «Դատաստանի օրվա ժամացույցին», այն չի արձագանքում յուրաքանչյուր վտանգավոր միջադեպի կամ նույնիսկ դրական իրադարձության»,- Yahoo News-ին ասել է տեղեկագրի Գիտության եւ անվտանգության խորհրդի համանախագահ Շերոն Սքվասոնին: «Բայց, անշուշտ, վերջին տարվա ընթացքում եղել են որոշ իսկապես անհանգստացնող զարգացումներ, եւ դրանց մեծ մասը կապված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ»:

Երեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի կողմից արձակված միջին հեռահարության բալիստիկ հրթիռներից մեկը թռել է հյուսիսային Ճապոնիայի վրայով՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում, որոնք արթնացել են ազդանշաններից եւ նախազգուշական հաղորդագրություններից։ Սա Ճապոնիայի վրա արձակված առաջին հրթիռն էր վերջին հինգ տարում, ինչի պատճառով ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էհրավիրել:

«Միջուկային գիտնականների տեղեկագրի» անդամները պետք է հանդիպեն հաջորդ ամիս, որպեսզի քննարկեն անցյալ տարվա հետեւանքները, եւ, հավանաբար, ժամացույցը կարող են նույնիսկ ավելի մոտեցնել կեսգիշերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ