News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ դառնալու հարցը թիմում միանշանակ չի ընդունվել, մի քանի աղբյուրից ենք իմացել։ Ասացին, որ նրա թեկնածությունը հատկապես սվիններով է ընդունել ՔՊ-ի սորոսական թեւը, որտեղ ԿԸՀ նախագահի իրենց թեկնածուն ունեն։ Թե ով է՝ տարբեր անուններ են տալիս։ Բայց որ Հովակիմյանի թեկնածությանը դեմ լինելուց զատ հարցի քննարկումը խորհրդարանում որոշ ՔՊ-ականներ կվերածեին նրա նկատմամբ ծաղրի, դա անհավատալի էր թվում։

Երեկ ՔՊ-ն արտահերթ նիստում քննարկում էր նրա թեկնածությունը, եւ ԿԸՀ նախագահի թեկնածուի՝ Հովակիմյանի,  խորհրդարանի ամբիոնից հնչեցրած վերամբարձ ելույթից հետո, թե ինքը կարեւորում է ժողովրդավարության արժեքները եւ դրանց հավատարիմ է, պայքարելու դրա համար եւ կարծում է, որ պետք է սա անել, նա անել ժողովրդավարության, արդար ընտրությունների համար, ՔՊ-ական տարեցներից Հակոբ Ասլանյանի նյարդերը տեղի տվեցին։

Նա հարց տալիս նախ խայթեց, «թե շարունակ լսում եմ՝ «պետք է», «անհրաժեշտ է» եւ նման այլ բառեր»։ Ապա, քամահրական ժպիտը դեմքին, Հովակիմյանին բառացիորեն հետեւյալ հարցն ուղղեց․ «Պարոն Հովակիմյան, ժողովրդավարությունը Ձեզ համար օ՞դ է, ջո՞ւր է, թե՞ կրակ»։ Վահագն Հովակիմյանն անակնկալի եկավ, նախ մի քանի վայրկյան պապանձվեց, ապա պատասխանեց․ «Պարոն Ասլանյան, եթե ուղղակի հարցը տվեցիք․․․ Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է»։

Հակոբ Ասլանյանը հարկ չհամարեց արձագանքել Հովակիմյանին։ ԿԸՀ ապագա նախագահին հրապարակավ կշտամբեց նաեւ գործարար-պատգամավոր  Խաչատուր Սուքիասյանը, թե ի՞նչ ասել է՝ Հայաստանը սահմանափակ ռեսուրս ունի, սա ի՞նչ խոսույթ է․ «Պարոն Հովակիմյան, Հայաստանի Հանրապետությունում այնքան ռեսուրս կա, որ կարող է 200 մլրդ համախառն ներքին արդյունք ձեւավորի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ