News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր Telegram-ալիքում հայտնել է, որ Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթեւեկությունը սկսվել է։

«Այս պահին մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների համար երթեւեկությունը բաց է ամբողջական զննման ընթացակարգով»,- գրել է նա։

Նա նաեւ դիմել է բեռնատարների վարորդներին՝ խնդրելով երթուղին պլանավորել Կերչի լաստանավային անցումն օգտագործելով։

Հոկտեմբերի 8-ին Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։

Պայթյունից բռնկվել են գնացքի՝ վառելիքով լի յոթ ցիստեռներ։ Միաժամանակ կոմիտեն հավելել է, որ կամրջի ցամաքային մասի վերեւում գտնվող նավարկելի կամարը չի վնասվել։

ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ