News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ռուսական զորքերի նոր հրամանատար է նշանակել։ Այս մասին գրառում է կատարել բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը։ 2017 թվականից նա գլխավորել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, իսկ հատուկ գործողության ընթացքում ղեկավարել է «Հարավ» խմբավորումը, որը հունիսին գրավել է Լուգանսկի շրջանի Սեւերոդոնեցկը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է ներխուժման ուժերի հրամանատարի նշանակման մասին։ Նախկինում հնչել են միայն զորքերի խմբավորումների հրամանատարների անունները։

Ինչո՞վ է հայտնի Ուկրաինայում ռուսական բանակի հրամանատարը։ Սերգեյ Սուրովիկինը, որն այժմ 55 տարեկան է, ծառայել է հատուկ նշանակության ստորաբաժանումներում, այդ թվում՝ Աֆղանստանում: 1991 թվականի օգոստոսի հեղաշրջման ժամանակ հենց կապիտան կոչումով 24-ամյա Սուրովիկինն էր ղեկավարում 2-րդ գվարդիական Թամանյան մոտոհրաձգային դիվիզիայի գումարտակը, որը փորձում էր ճեղքել Սադովոյե կոլցոյի եւ Նովի Արբատի խաչմերուկի բարիկադները։ Բախման ընթացքում զոհվել էին երեք ցուցարարներ՝ Դմիտրի Կոմարը, Իլյա Կրիչեւսկին եւ Վլադիմիր Ուսովը։ Պուտչիստների արագ պարտությունից հետո նրանք հետմահու Խորհրդային Միության հերոսի կոչում ստացան։ Սուրովիկինը մի քանի ամիս անցկացրեց կալանքի տակ, սակայն քաղաքացիների մահվան մեղադրանքը ի վերջո հանվեց նրա վրայից (Մոսկվայի դատախազությունը որոշել էր, որ նա «կատարել է հրամանատարության հրամանները»):

Սերգեյ Սուրովիկինը մասնակցել է Տաջիկստանի զինված հակամարտությանը եւ երկրորդ չեչենական պատերազմին։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գրել է, որ անձամբ ծանոթ է եւ լավ ճանաչում է Սուրովիկինին գրեթե 15 տարի։ Կադիրովն ասել է, որ «զորքերի միացյալ խումբն այժմ ապահով ձեռքերում է» եւ վստահություն է հայտնել, որ Սուրովիկինը ճակատում «իրավիճակը դեպի լավը կփոխի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումները շարունակվում են. Զելենսկի
Նրա խոսքով՝ Ուկրաինան լրացնում է փոխանակման ֆոնդը, իսկ գերիների փոխանակումները շարունակվում են...
Գերմանիայի կանցլերը Ուկրաինային հետագա աջակցություն է խոստացել
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին․․․
Ուկրաինան կտրուկ կավելացնի զենքի ու զինամթերքի արտադրությունը
Հիմնական ուշադրությունը կհատկացվի ՀՕՊ համակարգերի արտադրությանը
Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան կես տարում մարտի դաշտում ավելի քան 125 հազ․ մարդ է կորցրել
Ռուսաստանցի զինվորականները կշարունակեն ակտիվ պաշտպանություն իրականացնել
Զելենսկի. Ես պատրաստ եմ ընտրություններ անցկացնել, բայց ուկրաինացիների մեծ մասը դեմ է դրան
Նախագահը նշել է, որ ճնշում չի զգում իր դաշնակիցների կողմից
Ուկրաինայում կարգավորման համար տանգո է պետք, իսկ Արևմուտքը բրեյքդանս է պարում. Լավրով
Նա նշել է, որ Ռուսաստանը մինչև այժմ Կիևից և «իր տերերից» քաղաքական գործընթացին անցնելու պատրաստակամության մասին ազդանշաններ չի տեսնում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ