News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է, որ երկիրն ակնկալում է, որ մինչեւ տարվա վերջ հաղթահարած կլինի Եվրամիության առանց վիզայի գոտուն միանալու վերջին պաշտոնական խոչընդոտները:

Բալկանյան պետությունը ձգտում է միանալ, այսպես կոչված, Շենգենյան գոտուն, որպեսզի զարգանա զբոսաշրջությունից կախված իր տնտեսությունը՝ դյուրացնելով ճանապարհորդությունն ավելի քան 10 միլիոն եվրոպացիների համար, ովքեր ամեն տարի այցելում են Խորվաթիա:

«Խորվաթիան կատարել է բավարարել է չափանիշներն ու պատրաստ է այս հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ տալ բոլոր ցանկացողներին, որպեսզի կարողանա հունվարի 1-ից Շենգեն գոտու մաս կազմել»,- ասել է Պլենկովիչը։

Նրա խոսքով, Խորվաթիայի պատրաստակամությունը գնահատելուց հետո, ինչպիսիք են սահմանների պաշտպանությունը եւ ներգաղթի վերահսկումը, ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը, առաջիկա շաբաթներին, դրական եզրակացություն կտա: Վերջնական որոշումը կայացնում է ԵՄ Արդարադատության եւ ներքին գործերի խորհուրդը։

Պլենկովիչը նշել է նաեւ, որ իր կառավարությունն աջակցում է ԵՄ անդամ մյուս պետությունների՝  Բուլղարիային եւ Ռումինիային՝ Խորվաթիայի հետ միաժամանակ աշխարհի խոշորագույն առանց վիզայի ռեժիմին միանալու ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ