News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները տարանցիկ համագործակցության վերաբերյալ առաջին հանդիպման արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ երկօրյա հանդիպումներից հետո ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է Իրանի հետ տարանցիկ համագործակցության մասին փաստաթուղթ։

Իրանի Ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի խոսքով, նման հանդիպումներ կանցկացվեն 6 ամիսը մեկ։

Հանդիպման մասնակից պետությունները համաձայնություն են ձեռք բերել միմյանց միջեւ տարանցման ոլորտի զարգացման, տարանցիկ մաքսատուրքերի միավորման եւ բեռնատարների վարորդների համար տարեկան վիզաների տրամադրման շուրջ։

«Համապատասխանաբար, փաստաթղթի հիման վրա օրակարգում է դրվել տարածաշրջանում տարանցման ոլորտի խթանումը։ Նախկին համատեղ գործունեությանը համապատասխան՝ մարզի կարողություններն աճել են 60 տոկոսով»,- հավելել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ