News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայիթիում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հարկավոր է կղզում միջազգային զինված ուժեր տեղակայել։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրությանը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ գլխավոր քարտուղարը նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ անվտանգության ոլորտում Հայիթիին աջակցելու տարբերակներով։ Մասնավորապես, Գուտերիշի կարծիքով՝ զորքերի ներկայությունը կօգնի ապահովել ջրի, վառելիքի, պարենի եւ դեղամիջոցների առաքումը երկրի հիմնական նավահանգիստներից եւ օդանավակայաններից երկրի բժշկական հաստատություններին եւ բնակավայրերին։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, շտապ դիտարկել Հայիթիի կառավարության հարցապնդումը՝ կղզում անհապաղ միջազգային զինված ուժեր տեղակայելու վերաբերյալ՝ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ