News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Այս պահին Երեւանում առկա է 288 մուտք, որոնք չունեն դուռ եւ 6800 մուտք, որոնք չունեն կոդավորված փական: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

«Նոր Նորք վարչական շրջանը մրցույթ է հայտարարել, որ թվով 65 շենքերում, որոնք ունեն 126 մուտք, տեղադրվեն կոդավորված փականով դռներ:  Հուսով եմ մինչեւ տարավերջ դռների տեղադրման գործընթացը կավարտենք»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Այս տարիների ընթացքում մենք անընդհատ ինչ-որ գումար ենք դնում, բնակիչներն ընդհանրապես, մասնակցություն չեն ունենում: Դա նորմալ չի: Հիմա էլ վերելակներն ենք մեծ թափով փոխում»:

Տպել
Ամենաշատ