News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռոքը Հայաստանում ունի ապագա, քանի որ ռոքն ունի իր իսկական երկրպագուները` «ռոքի մահապարտները»: Այս մասին նշել են օգոստոսի 26-28-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած Երեւանի Ամառային Ռոք Փառատոն 2011-ի (Yerevan Summer Music Fest 2011) կազմակերպիչները: Փառատոնի հովանավորն էր «Արզնի» հանքային ջուրը:

Երեք օր շարունակ ռոքի սիրահարներն ունեցան արտակարգ  հնարավորություն ունկնդրելու բարձրաճաշակ ռոք եւ ջազ ռոք երաժշտություն այնպիսի հայկական եւ արտասահմանյան խմբերի կատարմամբ, ինչպիսիք էին The Beautified Project, The Bambir, Dogma, Sharak, Ulikhanyan Quintet, Oaksenham` Հայաստանից, VO.X` Մեծ Բրիտանիայից, Oliver Weers, Soren Andersen` Դանիայից, Panzerballet` Գերմանիայից, Tako & Green Mama` Վրաստանից, Euro Groove Department` Իտալիայից եւ Karmandan` ԱՄՆ եւ Իրանից:

Երեւանի Ամառային Ռոք Փառատոն 2011-ը մեկն էր այն բազմաթին ռոք համերգներից /Uriah Heep, Deep Purple, Ian Anderson եւ այլ/, որոնց իրականացման մեջ իր  ներդրումն է ունեցել «Արզնի» հանքային ջուրը, քանի որ ընկերությունը կարեւորում է այն տեսլականը, որն ունի համերգի կազմակերպիչ, «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր, ինչպես նաեւ հայտնի «Դոգմա» խմբի անդամ Վարդան Գրիգորյանը. այն է` խթանել ռոք երաժշտության զարգացումը Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ