News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին, ժամը 11։00–ին, իսկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31–ին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել են 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ չէր հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով՝ 1 մանդատ ստացավ, որովհետեւ համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։

Ընտրություններից մեկ շաբաթ անց «Ապրելու երկիր» եւ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր ստորագրեցին։ Կուսակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնեցին, որ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում եւ ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում եւ ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը։

Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը կստանձնեն «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները։

Ալավերդի խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Ընտրական ցուցակը գլխավորող Արեն Մկրտչյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ