News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ալավերդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Առավել շատ ձայն է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6 791 ձայն, ապա «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 6 557 ձայն,  «Հայ ազգային կոնգրեսը 340 ձայն, եւ Հայ Յեղափոխական դաշնակցությունը՝ 316 ձայն։

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալով, «Ապրելու երկիրն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» ստանալու են 13 մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով՝ 1 մանդատ կստանա։

ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը 4 տոկոսն է, բայց համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։ Սա նշանակում է, որ անցողիկ շեմը չհաղթահարած ՀԱԿ–ը, օրենքի ուժով կստանա մեկ մանդատ։

Ստացվում է, որ ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումը Ալավերդի խոշորացված համայնքում։

Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկումներ կա՞ն ՀԱԿ–ի հետ, հարցրինք «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանին, ինչին նա պատասխանեց. «Այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, քաղաքական գործընթացներ են, հիմա ոչինչ չեղած ձեզ ի՞նչ պատասխանեմ։ Այս պահին դեռ ոչ մի քննարկում չկա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ-ն ձևավորեց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը
Արմեն Սմբատյանը նաև դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ…
Ոչ մի ընտրակեղծարարություն չի եղել, ուղղակի վերահաշվարկ է եղել. Փոխվարչապետը՝ ՔՊ վարչությունից իր դուրս մնալու մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում ոչ…
ԿԸՀ-ն հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը՝ մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված հարցերը...
ԿԸՀ-ն հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու մասին դիմումները և անհրաժեշտ…
2023-ինԵրևանի ավագանու ընտրությունների կազմակերպման համար կհատկացվի 853 միլիոն դրամ. ԿԸՀ փոխնախագահ
2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)-ին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է...
Քվեարկության արդյունքների վերահաշվարկի 19 դիմում է ստացվել, իսկ արդյունքներն անվավեր ճանաչելու 1 դիմում է եղել. ԿԸՀ
2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման...
Ամենաշատ