News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 2021թ. հունվարի 6-ի իրադարձությունները հետաքննող կոմիտեն միաձայն քվեարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրես կանչելուն, ինչը կարող է հանգեցնել քրեական հետապնդման, եթե մն չենթարկվի։

Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության յոթ եւ երկու հանրապետական անդամ քվեարկել են Թրամփին Կոնգրես կանչելու օգտին, որպեսզի փաստաթղթեր ներկայացնի եւ երդմամբ  ցուցմունքներ տա Կապիտոլիումի գրոհի հետ կապված։

«Նա պետք է պատասխանատվություն կրի։ Նա պետք է պատասխանի իր գործողությունների համար։ Նա պետք է պատասխանի այն ոստիկանների համար, որոնք վտանգում են իրենց կյանքը եւ մարմինները, որպեսզի պաշտպանեն մեր դեմոկրատիան»,- ասել է Դեմոկրատական կուսակցությունից կոմիտեի նախագահ Բենի Թոմփսոնը։

Դաշնային օրենքի համաձայն՝ Կոնգրեսի օրակարգին չենթարկվելը իրավախախտում է, որը պատժվում է 1-12 ամիս ազատազրկմամբ։ Եթե հատուկ կոմիտեի օրակարգն անտեսվի, Ներկայացուցիչների պալատը պետք է քվեարկի, որպեսզի գործը հանձնվի արդարադատության նախարարությանը, որն իրավունք ունի մեղադրանք առաջադրել։

Թրամփը քննադատել է կոմիտեի որոշումը՝ այն անվանելով գովազդային քայլը։ «Ինչո՞ւ կոմիտեն ինձ չի խնդրել ցուցմունքներ տալ մի քանի ամիս առաջ»,- գրել է նա Truth Social-ում։ «Ինչո՞ւ են սպասել մինչեւ վերջ։ Որովհետեւ կոմիտեն տոտալ կեղծիք է, որն էլ ավելի է պառակտել մեր երկիրը, որն, ի դեպ, շատ վատ վիճակում է՝ ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ