News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պեկինը հրաժարվում է G-20-ի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ծրագրված հանդիպումից։ Պեկինը չի շփվում ամերիկացի  պաշտոնյաների հետ՝ փորձելով սահմանել հանդիպման օրակարգը, ինչը կարող է խանգարել դրա կայացմանը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։

Երկար սպասված հանդիպումը դիտվում է որպես հնարավորություն՝ մեղմելու ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածությունը։

Սակայն ԱՄՆ-ի վերջին գործողությունները, մասնավորապես, Բայդենի խոստումը, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Թայվանը Չինաստանի ներխուժման դեպքում, զայրացնում են Չինաստանին այն աստիճան, որ նա մտածում է հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին։     

Բայդենի եւ Սիի հնարավոր հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ։ Սպիտակ տունը հուլիսին հայտարարել է, որ երկու առաջնորդների վերջին ելույթից հետո երկու կողմերը համաձայնության են եկել հանդիպել։ Օգոստոսին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պատվիրակություն է ուղարկել Ինդոնեզիա՝ Բալիում G-20-ի շրջանակում հանդիպման նախապատրաստման համար:  

«Հանդիպումը դեռ հաստատված չէ»,-ասել է հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ Վաշինգտոնի աղբյուրը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ