News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ կոնգրեսականների բավականին ներկայացուցչական կազմ։ Նախնական տեղեկությունների համաձայն, կոնգրեսականները մի շարք հանդիպումներ են ունենալու, այդ թվում՝ հայ խորհրդարանականների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում են հանդիպումներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն, մեր խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմնական հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների շրջանակներում։

Նույն աղբյուրը թերթին փոխանցել է նաև, որ կոնգրեսականները խորհրդարանում հիմնականում պատրաստվում են քննարկել առաջիկայում հայադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթները, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված մոտեցումներն ու ընդհանուր այլ կազմակերպչական բնույթի հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ