News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման ներկայացուցիչները մարտ են վարել իրանցի սահմանապահների դեմ, տեղեկացրել է 8am.media-ն։

Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Աբրիշեմ» կամրջի վրա, աֆղանական Զարանջ (Նիմրոզ նահանգ) քաղաքի մոտ։ Ականատեսների խոսքով՝ իրանցիները կրակ են բացել երկու բեռնատարի դեմ, որոնք մաքսանենգ վառելիք էին տանում եւ չեն արձագանքել կանգ առնելու իրանցի սահմանապահների պահանջին։ Առաջին մեքենան կարողացել է փախչել, իսկ երկրորդին իրանցիները ստիպել են կանգ առնել, ինչից հետո նրանք ծեծել են վարորդին։

Թալիբներն ի պատասխան ավտոմեքենաների հետ պատահած միջադեպի՝ կրակ են բացել իրանցի սահմանապահների դեմ, փոխհրաձգությունը տեւել է ավելի քան մեկ ժամ։ Այնուհետեւ կողմերն անցել են բանակցությունների, տեղեկացրել է «Sputnik Աֆղանստան» Telegram-ալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ