News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Դրամի արժեւորումը եւ տնտեսական ակտիվությունը դրական են ազդել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության վրա, որը մինչեւ տարեվերջ 50 տոկոս կկազմի: Այս Այս մասին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ տարեկան տնտեսական ցուցանիշները ամեն երեք ամիսը մեկ վերանայվել են։

«Երբ սկսեցինք 2022 թվականի բյուջեի քննարկումը, այն ժամանակ ասում էինք, որ 2021 թվականին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 60,3 տոկոս։ Նաեւ ասում էինք 2022 թվականի ավարտին այս ցուցանիշը 60,2 տոկոսի հասցնելու նպատակի մասին։

Պարտքի կրճատումը դիտվում էր որպես միջնաժամկետ նպատակ, բայց մենք չէինք կարող ակնկալել, որ մեկ տարում նման առաջընթաց կարձանագրվի։

Նախ՝ տնտեսական ակտիվությունը էականորեն տարբերվում է նրանից, ինչ մենք հիմք ենք ընդունել կառավարության միջնաժամկետ ծրագրի համար։ 9 ամսվա համարայդ ցուցանիշը կազմում է 14,1 տոկոս։ Մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը մոտ կլինի այդ թվին։ Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ մնար անփոփոխ, եւ հաշվի առնելով պարտքի ծավալը, որը նախատեսվում էր ներգրավել տարեկան ծրագրով, ապա կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կրճատվի մինչեւ 60 տոկոսից էլ պակաս ցուցանիշ:

Երկրորդ՝ ֆիքսվել է դրամի արժեւորումը։ Պարտքի մեծ մասը բաժին է ընկնում արտարժույթին, եւ եթե տարեսկզբին այդ ցուցանիշը կազմում էր 70 տոկոս, ապա այժմ, ըստ վերանայված տվյալների, այն կազմում է 65 տոկոս կամ պակաս»,- նշեց նախարարը։

Նախարարը ռիսկեր չի տեսնում՝ պարզաբանելով, որ միջնաժամկետ հեռանկարում բոլոր հանգամանքները կանխատեսվում են։

«Մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ենք հատկացնում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում։ Կարծում ենք, որ այս միջոցառումը պետք է օրենսդրական կարգավորում ունենա»,- հավելեց Խաչատրյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է…
Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն. Թադեւոս Ավետիսյան
Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք...
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած...
Վահագն Խաչատուրյանը Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ…
Հայաստանի ՊԵԿ-ը կարող է հարեւան երկրների համար մոդելային օրինակ հանդիսանալ. ՀԲ ծրագրերի ղեկավարը՝ Բադասյանին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին…
Ամենաշատ