News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Փենսիլվանիայից Սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզից պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, բողոքի ակցիան անցկացվել է հեռուստաբանավեճին զուգահեռ, որին մասնակցել են Մեհմեթ Օզը և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանը:

Ակցիայի մասնակիցները տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ կիսվել են իրենց մտահոգություններով՝ մատնանշելով Մեհմեթ Օզի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը, նրա սերտ կապերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Ցուցարարները մտահոգություն են հայտնել, որ ընտրություններում Օզի հաղթանակը կարող է դուռ բացել ԱՄՆ-ում օտարերկրյա ազդեցության համար:

Նշվում է, որ ընտրություններում Մեհմեթ Օզի մրցակից Ջոն Ֆեթերմանն իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարության որոշումները: Ֆեթերմանը նաև իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների ներկայացրած բանաձևերին, որոնցով կոչ է արվում Ադրբեջանից պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին, Պետդեպին կոչ է արվում զեկույցներ ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ և դադարեցնել այդ երկրին տրվող ցանկացած ռազմական աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ