News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը Հայաստանին կոչ է անում «դիվերսիֆիկացնել գործընկերությունը անվտանգության ոլորտում»։

Փաստաթղթում նշվում է, որ «Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ իր հետեւանքներն է ունեցել Հարավային Կովկասի համար եւ էլ ավելի բարդացրել անվտանգության հետ կապված իրավիճակը տարածաշրջանում»։

Նշվում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով» եւ անհրաժեշտ է «համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված սկզբունքները, 1975 թվականի ԵԱՀԿ Եզրափակիչ Հելսինկյան ակտը եւ 2009 թվականի ԵԱՀԿ ՄԽ հիմնարար սկզբունքները»։

Զեկույցում խստորեն դատապարտվում է «2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եւ դրա հետեւանքները խաղաղ գործընթացի վրա»։

«Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի։ Երեւանին եւ Բաքվին կոչ ենք անում ամբողջությամբ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը եւ հրատապ միջոցներ ձեռնարկել՝ նախապատրաստելու իրենց բնակչությանը խաղաղ գոյակցությանը։ Ադրբեջանի իշխանությանը կոչ ենք անում խուսափել հռետորաբանությունից, որը սպառնում է խաթարել խաղաղ գործընթացը։

Աջակցություն ենք հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Բրյուսելում երկկողմ հանդիպումներ հրավիրելու կապակցությամբ»,-ասվում է զեկույցում։

Փաստաթուղթը ողջունում է նաեւ ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը՝ վստահություն ձեւավորելու եւ սահմանային հանձնաժողովների աշխատանքը հեշտացնելու համար, մարդասիրական օգնությունը, որը տրամադրվում է ԵՄ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում հակամարտությունից տուժած բնակչությանը։

Նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է մտահոգված լինել հակամարտության ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների, ինչպես նաեւ  զինվորական,  քաղաքացիական այլ անձանց ճակատագրով, եւ ողջունում է նրանցից մի քանիսի վերադարձը հայրենիք։

Բացի այդ, դատապարտվում են ադրբեջանական զինուժի կողմից հայ զինվորականների խոշտանգումները, անդամահատումը եւ սպանությունը պատկերող կադրերը,  որոնց կապակցությամբ փաստաթղթում կոչ է արվում ամբողջական եւ անաչառ հետաքննություն անցկացնել՝ բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։

Եվրախորհրդարանը «խստորեն կոչ է անում ձեռնպահ մնալ մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ոչնչացումից, կոչ է անում վերականգնել վնասված հուշարձանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին եւ ուղեցույցներին համապատասխան,  թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը հնարավորինս արագ այցելել երկու երկրներ՝ առանց նախապայմանների»։

Կոչ է արվում նաեւ ընդլայնել երկկողմ շփումները։

Փաստաթուղթը աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ ողջունում «ձեռք բերված առաջընթացը», որի կապակցությամբ կողմերին կոչ է արվում «արագ կատարել հատուկ ներկայացուցիչների ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Հայաստանին նաեւ կոչ է արվում «դիտարկել անվտանգության ոլորտում իր գործընկերության դիվերսիֆիկացումը, քանի որ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի  գծով դաշնակիցների վրա նրա երկարամյա ապավինումն անբավարար է»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ