News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն արձագանքել է Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնմանը։

«Եվրոպայում թռչունը կթռչի մեր կանոններով»։ Այսպես է արձագանքել Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ անդրադառնալով Իլոն Մասկի՝ «Թռչունն ազատ է» թվիթին, որը նա արել է Twitter-ի ձեռքբերման գործարքի ավարտից հետո։

Մասկը խոստացել է, որ հարթակը չի դառնա «դժոխք, որտեղ դուք կարող եք որեւէ բան ասել առանց հետեւանքների»։

Բրետոնի թվիթն ուղեկցվել է DSA հեշթեգով՝ հղում կատարելով թվային ծառայությունների մասին օրենքին, որը թվային ծառայությունների մատակարարներից պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել անօրինական կոնտենտի դեմ, ինչպես օրինակ ատելության հրահրումն է։

Բրետոնը նաեւ Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու Իլոն Մասկը քննարկել են թվային ծառայությունների մասին օրենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ