News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շվեդիայի պաշտպանության նոր նախարար Փոլ Յոնսոնը հայտարարել է, որ Շվեդիայի իշխանությունները պատրաստվում են ավելի ժամանակակից ու ծանր սպառազինություն մատակարարել Ուկրաինային, գրում է Dagens Nyheter-ը։ Նախարարի խոսքով՝ դա, մասնավորապես, վերաբերում է ՀՕՊ համակարգերին (օդային պաշտպանություն)։

«Ես պատրաստ եմ [ավելի ժամանակակից զենք մատակարարել Կիեւին]։ Իմ առաջին երկկողմ հանդիպումը եղել է նրանց պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի առաջադեմ ՀՕՊ համակարգեր»,- ասել է Ջոնսոնը։

Ինչպես նշել է Շվեդիայի պաշտպանության նախարարը, երկրի նոր ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել Ուկրաինային տրամադրվող աջակցությունից, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Միաժամանակ Ջոնսոնը չի պարզաբանել, թե ինչպիսի զինատեսակներ կարող է ստանալ Կիեւը։

«Մենք լրացուցիչ կտեղեկացնենք այդ մասին հնարավորինս շուտ։ Երբ Ռուսաստանը սրում է իր ռազմական գործողությունները, կարեւոր է, որ մենք արձագանքենք եւ Ուկրաինային տրամադրենք ավելի ծանր եւ առաջադեմ սպառազինության համակարգեր», - ասել է Ջոնսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ