News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին մի քանի ժամով գնաց Իրանի Իսլամական Հանրապետություն, հետո հայտարարեց, որ այցն ընդամենը մեկ կոնկրետ արդյունք է ունեցել․ ամբողջ իմաստը եղել է Հայաստանի և Իրանի միջև գազային համաձայնագրի թարմացումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Ոչ մի նոր բան չի կառուցվել, չի բացվել, ընդամենը, ուշադրությու՛ն՝ նախկին եղած պայմանագիրը թարմացվել է։ Ուրեմն, այդ նախկինից իրեն հասած փաստաթղթի թարմացումը, սրանք այնքան քարոզեցին, այնքան փիարեցին, որ հայ-իրանական գազամուղը կառուցելու ժամանակ այն ժամանակվա իշխանությունն այդքան չէր փիարվել։

Բայց ուշագրավը գիտե՞ք որն է․ Նիկոլը փիարվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած ու կառուցած գազամուղի վրա։ Մինչ Նիկոլենք ժամանակին հայտարարություններ էին տարածում, թե «Քոչարյանը Մեղրին հանձնում է», Ռոբերտ Քոչարյանը տարածաշրջանային մեծ նախագիծ էր իրականացնում՝ Իրան-Հայաստան գազամուղն էր կառուցում։

2007 թվականի մարտի 15-ին, Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը կատարեցին Իրան-Հայաստան գազամուղի բացման արարողությունը, որի ընթացքում նաև ստորագրվեցին Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին միջպետական համաձայնագիր, այդ ընթացքում էր արդեն երկու երկրների միջև երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը:

Հիմա, որ իշխանականներին սա պատմես, կասեն, մենք տեղյակ չենք եղել։ Դե որտեղի՞ց տեղյակ լինեին, իրենց թվում է` այն, ինչ հիմա իրենք քանդում են, կամ այն, ինչ չեն կարողանում քանդել, թարմացված վերակնքում են ու վրան փիարվում օդից է եղել։ Էսպես գնա, վաղը կասեն՝ գազամուղը Նիկոլն է սարքել։

Բայց մի հարց տամ, այդ նախկին ջահելներին։

Իսկ ձեզ թվում է՝ այդպիսի նախագծերը հեշտությամբ են արվե՞լ։ Այն ժամանակ գերտերությունները համաձայն չէին, քանի որ ԱՄՆ-ն պատժամիջոցների տակ էր պահում Իրանին և համարում էր, որ այդ գազամուղը բարեկամական հարաբերությունների և պատժամիջոցների խախտում է։ Իսկ Ռուսաստա՞նը․․․ Պատկերացրեք, Ռուսաստանը ևս դեմ էր, քանի որ դիտում էր իր գազամատակարարման համակարգերին մրցակից։ Բայց քանի որ ունեինք նորմալ իշխանություն, հարգանք վայելող բանակցողներ, որոնք հասկացրեցին, որ դուք ունեք ձեր շահերը, պարզ է, իսկ սա մե՛ր պետության կենսական շահերից է բխում և պարտադիր պետք է կառուցվի։ Գազամուղը կառուցվեց ընդամենը 1 տարում, 2006-ին սկսեցին, 2007-ի մարտին, արդեն, բացվեց։

Հիմա հետ գամ էլի նիկոլենց․

Ուզում եմ հասկանալ՝ դուք, ի՞նչ նոր բան եք արել, ի՞նչ նոր նախագիծ եք արել Իրանի հետ․ կա՞, ընդհանրապես, մի բան, որ արել եք։ Արդեն 4,5 տարի իշխանության եք, կամ քանդել եք, կամ հենց սենց, թարմացրել եք այն, ինչ արել է Քոչարյանը, որ փիարվեք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ