News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում անելով Թրամփի խորհրդականներին, նախկին նախագահը խորհրդակցում է վստահելի անձանց հետ՝ հնարավոր սցենարները քննարկելու համար, քանի որ հույս ունի օգուտ քաղել նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրություններում հանրապետականների սպասվող հաղթանակից:

«Կարծում եմ, որ Թրամփը կառաջադրվի 2024 թվականին»,- Reuters-ին անանունության պայմանով ասել է ավագ խորհրդականներից մեկը: «Գոհաբանության տոնից առաջ հայտարարությունը նրան մեծ առավելություն է տալիս իր հակառակորդների նկատմամբ, եւ նա հասկանում է դա»:

Խորհրդականների խոսքով՝ առաջիկա շաբաթների հայտարարությունը նաեւ կարող է փակուղու մեջ դնել Հանրապետական կուսակցությունից պոտենցիալ մրցակիցներին, թեեւ, հնարավոր է, նախկին նախագահը դեռ կարող է հետաձգել կամ փոխել իր որոշումը:

Թրամփի ծրագրերին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նա իր վերընտրվելու քարոզարշավի մասին մտադիր է հայտարարել նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններից անմիջապես հետո:

Ըստ կանխատեսումների եւ հարցումների՝ շատ հավանական է, որ հանրապետականները մեծամասնություն ստանան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, ինչպես նաեւ Սենատը վերահսկողության տակ վերցնելու հնարավորություն ստանան, ինչը նրանց իրավունք կտա երկու տարով արգելափակել օրենսդրական օրակարգը նախագահ Ջո Բայդենի համար։

Դեմոկրատների ընտրական հույսերը փլուզվել են բարձր գնաճի վերաբերյալ ընտրողների մտավախությունից, իսկ Բայդենի վարկանիշը ավելի քան մեկ տարի մնում է 50 տոկոսից ցածր, իսկ Reuters/Ipsos-ի վերջին հարցման մեջ կազմել է 40 տոկոս։ Անցյալ ամսվա վերջին նույն հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 41 տոկոսն է դրական վերաբերվում Թրամփին:

Գոհաբանության օրվա տոնը նոյեմբերի 24-ին է, ինչը Թրամփին հետընտրական երկշաբաթյա ժամանակ է տալիս՝ ցանկության դեպքում իր հայտարարությունն անելու համար:

Թրամփին ուղղակի մարտահրավեր նետելով՝ հանրապետական մի քանի խոշոր գործիչներ մտածում են 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:

Վերընտրման քարոզարշավի մասին հայտարարությունը շուտով կարող է օգնել առաջադրել Թրամփին վաղաժամ քվեարկող նահանգներում՝ Այովայում, որտեղ Թրամփը հինգշաբթի երեկոյան պետք է հայտնվի հանրահավաքին, եւ Հարավային Կառոլինայում, մինչ նրա մրցակիցները դեռ աշխատում են 2024 թվականի իրենց սեփական ծրագրերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ