News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ու եթե ամեն մեկս մի սար ու լեռ դառնանք, լեռնաշղթա կազմենք՝ մեր ամբիցիաները մի կողմ դնելով, համախմբվելով նույն գաղափարի շուրջ, կպահենք մեր Արցախը, մեզ հաղթել չի լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մե՛նք ենք մեր սարերը: Ու եթե ամեն մեկս մի սար ու լեռ դառնանք, լեռնաշղթա կազմենք՝ մեր ամբիցիաները մի կողմ դնելով, համախմբվելով նույն գաղափարի շուրջ, կպահենք մեր Արցախը, մեզ հաղթել չի լինի: Իսկ Արցախի հոգևոր արժեքը զգալ, ճանաչել է պետք Գանձասարում, որը դարեր շարունակ եղել է արցախահայության քաղաքական և հոգևոր հավաքատեղին:

Ու ես ուրախ եմ, որ ընկերներիս համար ստեղծեցի այս հնարավորությունը լինել Գանձասար վանական համալիրում, զգալ այն հոգևոր էներգիայի հոսքը, որը ոչ մի տեղ չկա, ես չեմ զգացել: Իսկ մեզ հիմա դա է պակասում՝ ընկալել, ճանաչել, զգալ հայրենիքը և տեր կանգնել»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ