News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մասնավոր կերպով Ուկրաինային կոչ է անում Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն ցուցաբերել, գրում է Washington Post-ը:

Պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, գրում է, որ ամերիկացի պաշտոնյաների կոչը նպատակ ուներ ո՛չ թե Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, ա՛յլ Կիեւի համար այլ պետությունների աջակցությունն ապահովելու հաշվարկված փորձ էր:

«ԱՄՆ եւ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արգելքը անհանգստություն է առաջացրել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի որոշ հատվածներում, որտեղ պատերազմի ազդեցությունը սննդի եւ վառելիքի ծախսերի հարցում առավել սուր է զգացվում», - գրում է Washington Post-ը:

«Ուկրաինայի հոգնածությունն իսկական խնդիր է մեր որոշ գործընկերների համար», - նշել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով:

Զելենսկին հոկտեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնապես «անհնար» է համարում Պուտինի հետ ցանկացած բանակցության հեռանկարը, սակայն բաց է թողնում Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը։

«Մենք նախկինում ասել ենք եւ էլի կասենք. գործերն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը։ Եթե ​​Ռուսաստանը պատրաստ է բանակցել, ապա պետք է դադարեցնի ռմբակոծությունը եւ դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից։ Կրեմլը շարունակում է սաստկացնել այս պատերազմը: Կրեմլը ցույց տվեց լրջորեն բանակցությունների մեջ մտնելու իր պատրաստակամությունը՝ նույնիսկ նախքան Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ