News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Էներգակիրների գների աննախադեպ աճի ֆոնին բրիտանացիները փորձում են համոզել, որ շատ հաճախ լոգանք ընդունելը «վատ» է առողջության համար՝ չնայած տհաճ հոտին։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ բրիտանացիների մեծամասնությունը (55%) պնդում է, որ պետք է օրական առնվազն մեկ անգամ ցնցուղ ընդունել կամ լողանալ։ Սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ մեզանից շատերը չափից շատ են լոգանք ընդունում:

Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Սալի Բլումֆիլդն ասում է, որ ամենօրյա լոգանքը «իրականում կարեւոր չէ», եւ հիմնական պատճառը, որ մենք դա անում ենք, «սոցիալապես ընդունելի» լինելն է:

Շատ հաճախ լոգանք ընդունելը կարող է զրկել մարմնին իր ինքնակարգավորվող միկրոբիոմից, այն մանրէներից, որոնք ապրում են մեր մարմնում եւ օգնում են վերահսկել ճարպի մակարդակը, որը մարմինն առողջ է պահում, ասում է փորձագետը։

«Իրականում մենք ընդհանրապես լողանալու կամ ցնցուղ ընդունելու կարիք չունենք։ Մեր մարմնի վրա կան միկրոբներ, որոնք առաջացնում են տհաճ հոտ, բայց դրանք մեզ համար վնասակար չեն։ Լողանալու եւ լոգանք ընդունելու պատճառն այն է, որ մենք ուզում ենք ազատվել այդ հոտերից եւ ուզում ենք հարմարավետ զգալ»,- նշել է նա:

Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր դոկտոր Ռոբերտ Շմերլինգը նշել է, որ կանոնավոր լոգանքը կարող է նաեւ մարդկանց «ավելի խոցելի դարձնել վնասակար բակտերիաների նկատմամբ»:

«Ցնցուղը կարող է հանգեցնել մաշկի չորության եւ ճաքերի, ինչը թույլ է տալիս բակտերիաներին ներթափանցել մաշկ եւ առաջացնել վարակներ ու ալերգիկ ռեակցիաներ: Մեր իմունային համակարգը նորմալ միկրոօրգանիզմների, կեղտի եւ շրջակա միջավայրի այլ ազդեցությունների որոշակի խթանման կարիք ունի՝ պաշտպանիչ հակամարմիններ եւ «իմունային հիշողություն» ստեղծելու համար», - ասել է դոկտոր Ռոբերտը:

Մասնագետի խոսքով՝ օճառի որոշ տեսակներ ունեն հակաբակտերիալ հատկություններ, որոնք կարող են «սպանել» օգտակար բակտերիաները՝ շեշտելով. «Սա խաթարում է մաշկի վրա միկրոօրգանիզմների հավասարակշռությունը եւ նպաստում է ավելի կոշտ, ավելի քիչ բարեկամական օրգանիզմների աճին, որոնք ավելի դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ