News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն նավթի եւ գազի պատասխանատու մատակարար կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է աշխարհին, Եգիպտոսում կլիմայի շուրջ երկշաբաթյա բանակցությունների մեկնարկին հայտարարել է նախագահ, շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ի խոշորագույն արտադրողներից մեկն է, բայց նաեւ ներդրումներ է կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների մեջ, կենտրոնացել է հանածո վառելիքի արդյունահանման ածխածնային ադեցության նվազման վրա: «ԱՄԷ-ն համարվում է էներգիայի պատասխանատու մատակարար եւ կշարունակի այդ դերը այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհին նավթ եւ գազ է պետք»,- ասել է նա։

«ԱՄԷ-ի նավթն ու գազը աշխարհում ամենաքիչ ածխածնատարն են, եւ մենք կշարունակենք կենտրոնանալ այս հատվածում ածխածնի արտանետումների կրճատման վրա»:

ԱՄԷ նախագահն ասել է, որ իր երկիրն առաջիններից մեկն է Պարսից ծոցի տարածաշրջանում հայտարարել մինչեւ 2050 թվականը ածխածնային չեզոքության հասնելու ծրագրի մասին, եւ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հետ 100 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է ստորագրել՝ 2035 թվականին ամբողջ աշխարհում էներգիայի 100 գեգավատտ վերականգնվող աղբյուրների ավելացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ