News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով, ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել է ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

«Նախատեսվում է քննարկել ռազմական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության շրջաններում եւ դրանց դիմակայելու միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղապահ պոտենցիալի զարգացումը, այդ թվում խաղաղապահ գործունեությանը ՄԱԿ-ի ընդգրկմամբ, կազմակերպության եւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների ապահովման կատարելագործումը, մի շարք հրատապ հարցեր»,- նշել է մամուլի քարտուղարը։

Միջոցառումը տեղի կունենա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ։ Կմասնակցեն Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոեւը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ