News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ածուխն առնվազն մինչեւ 2040 թ․ կարեւոր դեր կխաղա Հնդկաստանում նույնիսկ այն դեպքում, երբ Եգիպտոսում ՄԱԿ-ի կլիմայի շուրջ անցկացվող բանակցություններում գնալով ավելի ու ավելի շատ են հնչում ավելի մաքուր վառելիքի անցնելու կոչեր, ասել է երկրի ածխի նախարարը, հայտնում է Reuters-ը:

Ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովի առջեւ՝ ածխի նախարար Պրալհադ Ջոշին ասել է, որ վառելիքը էներգիայի մատչելի աղբյուր է, եւ դրա պահանջարկը Հնդկաստանում դեռ չի հասել իր գագաթնակետին:

«Հետեւաբար, տեսանելի ապագայում Հնդկաստանում ածխից հրաժարում չի լինի»,- ասել է Ջոշին՝ հավելելով, որ այն մեծ դեր կխաղա մինչեւ 2040 թվականը եւ դրանից հետո:

COP27 գագաթաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել արտանետումները նվազեցնելու հրատապ միջոցներ ձեռնարկել, ներառյալ մինչեւ 2040 թվականը ամբողջ աշխարհում ածխից հրաժարվելը:

Հնդկաստանը երկար ժամանակ դիմադրել է ածխից հրաժարվելուն: Էլեկտրակայաններում վառելիքի պաշարների կրճատման ամիսներն ապրիլին ավարտվել են ավելի քան վեց տարվա ամենավատ էներգետիկ ճգնաժամով, որը խաթարել է արդյունաբերական գործունեությունը եւ ստիպել է Հնդկաստանին արագացնել ածխի արդյունահանումը:

Քանի որ շոգը մեծացնում է օդորակիչների օգտագործումը եւ ավելացնում էլեկտրաէներգիայի պահանջարկը, կառավարությունը հայտարարել է, որ ածուխը կազմում է Հնդկաստանի առաջնային էներգիայի կարիքների ավելի քան 51 տոկոսը եւ էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 73 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ