News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը նվազեցրել է հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ հայտարարելով, որ եվրոգոտու 19 երկրները ձմռանը ռեցեսիայի մեջ կհայտնվեն, քանի որ ինֆլյացիայի գագաթնակետային շրջանը ավելի երկար կտեւի, քան ակնկալվում էր, իսկ վառելիքի եւ ջեռուցման բարձր գները  խաթարում են սպառողների գնողունակությունը, հաղորդում է AP-ն։

Եվրահանձնաժողովի աշնանային կանխատեսումը տնտեսական արտադրության անկում է կանխորոշում այս տարվա վերջին երեք եւ 2023 թվականի առաջին ամիսներին։

Նշվում է, որ էներգակիրների բարձր գները, կյանքի արժեքի աճը, ավելի բարձր տոկոսադրույքները եւ ԵՄ ընդհանուր անորոշությունը կահնգեցնեն  նրան, որ եվրոգտին եւ անդամ պետությունների մմեծամասնությունը վերջին եռամսյակում ռեցեսիայում կհայտնվեն»:

2023 թվականի համար աճի կանխատեսումը 1,4 տոկոսից նվազել է 0,3 տոկոսի։

«Ակնկալվում է, որ աճը Եվրոպայում կսկսվի գարնանը, քանի որ ինֆլյացիան աստիճանաբար թուլացնում է իր ազդեցությունը տնտեսության վրա», - նշվում է զեկույցում։

Հաջորդ տարի ամենավատ ցուցանիշներն, ամենայն հավանականությամբ, կլինեն Գերմանիայում, որը Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն ունի է եւ որն ամենից շատ է  կախված ռուսական բնական գազից:

Սպասվում է, որ հաջորդ տարի Գերմանիայում արտադրությունը կկրճատվի 0,6 տոկոսով։

Ինֆլյացիան գագաթնակետին կհասնի ավելի ուշ, քան ակնկալվում էր տարեվերջին մոտ եւ եվրոգոտում 2022-ին միջին մակարդակը կբարձրացնի մինչեւ 8,5 տոկոս, իսկ 2023-ին՝ մինչեւ 6,1 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ