News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Մաուգլին՝ իրական կյանքից» մականունով տղան, ով փախել է ջունգլիներ, սովորել է հեծանիվ վարել, գրում է Daily Star-ը։

Զանզիման Ալլին փախել է Ռուանդայում գտնվող իր տնից՝ ապրելու ջունգլիներում, եւ նրա պատմությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ անցյալ տարի YouTube-ում ցուցադրվել է նրա կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը։

Էլլին ծնվել է 1999 թվականին եւ համայնքում չի ընդունվել՝ իր արտաքինի պատճառով: Նրան զրկել են նաեւ կրթություն ստանալու հնարավորությունից՝ պատճառաբանելով, որ չունի համապատասխան մտավոր կարողություններ՝ դասերի վրա կենտրոնանալու համար, եւ լուրեր են պտտվում, որ իր օրերն անցկացրել է դրսում խոտ ուտելով:

Սակայն նա անցյալ տարի սկսել է սովորել դպրոցում՝ հայթայթելով միջոցներ, որոնք նրան թույլ կտա այցելել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված Ubumwe Community Center դպրոցը:

23-ամյա տղայի կյանքն այժմ ծաղկում է. YouTube-ում վերջին տեսանյութը, որը պատրաստվել է Afrimax հեռուստաալիքի կողմից, ցույց է տալիս, որ տղան սովորել է հեծանիվ վարել, ինչը շատերն անհնար էին համարում։ Նրա ուսուցիչներից մեկի խոսքով՝ իրեն հեծանիվ են նվիրել։

Ուսուցիչների խոսքով՝ Զանզիմանը սովորել է լողանալ, հագուստ լվանալ, ատամները մաքրել. «Սկզբում դա անհնար էր թվում, սակայն որոշ ժամանակ պահանջվեց, եւ այժմ մենք բոլորս գոհ ենք նրա առաջընթացից»:

Զանզիմանն այժմ հայտնի մարդ է, եւ փողոցում նրան անընդհատ կանգնեցնում են՝ լուսանկարվելու երիտասարդի հետ, ում կյանքը, վավերագրական ֆիլմից հետո, կտրուկ փոխվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ