News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն առանձնանում է անզիջում անկեղծությամբ, որը հազվադեպ է իր մասնագիտության համար: Վերջերս նա Եվրոպան անվանեց «այգի», իսկ մնացած աշխարհը՝ «ջունգլիներ», որը կարող է ներխուժել այգի։ Նրա կարծիքով՝ դիվանագիտության նպատակն այգին ջունգլիներից պաշտպանելն է։ Բորելը եվրոպացի դիվանագետներին կոչ արեց շատ շփվեն մնացած աշխարհի հետ, այլապես վերջինս կարող է ներխուժել այգի, գրում է The Nation-ը։

Բորելի խոսքերն արագ քննադատության արժանացան ոչ միայն Եվրոպայից դուրս գտնվող պաշտոնյաների, այլեւ նրա գործընկեր «այգեպանների» կողմից: Նրա փոխաբերությունը բացահայտ ռասիզմի դրսեւորում է։

Ուկրաինայի պատերազմը երկու սեյսմիկ ճաք բացեց համաշխարհային քաղաքականության մեջ։ Մեկն ակնհայտ անջրպետն է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի այն երկրների միջեւ, որոնք ներկայումս զինում են Ուկրաինային: Մյուսը՝ ավելի նուրբ, բայց ոչ պակաս իրական․ դա աճող տարաձայնությունն է Արեւմուտքի եւ մնացածների միջեւ:

«Արեւմուտք»-ը, իհարկե, լայն հասկացողություն է, սակայն 21-րդ դարում այն ​​ներառում է երկրներ, որոնք հարուստ եւ ռազմական առումով բավական կարեւոր են ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներ համարվելու համար։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի երկրները, գումարած՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան:

Կենտրոնանալով Ուկրաինայի վրա՝ որպես վճռորոշ հարցի, Արեւմուտքն անտարբերություն է ցուցաբերում Գլոբալ Հարավի երկրների նկատմամբ։ Մենք ստեղծել ենք ՆԱՏՕ-ի «ամրոց», որն անխուսափելիորեն կասկածելի կամ թշնամական է թվում բոլորին դարպասներից դուրս: Իր հերթին, շատ ոչ արեւմտյան երկրներ չեն ցանկանում ընդունել ռուսական ագրեսիայի արեւմտյան պատկերացումը որպես միջազգային իրավունքի աններելի խախտում:

Կանադայի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Խրիստյա Ֆրիլանդը շատ ավելի նրբանկատ դիվանագետ է, քան Բորելը: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 11-ին ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում՝ Ֆրիլանդը գլոբալ քաղաքականությունը ներկայացրեց այնպես, որ այն հիշեցրեց այգու մասին քսենոֆոբ փոխաբերությունը․ «Կարծում եմ, որ Ուկրաինայի պատերազմի ամենախոր դասերից մեկն այն է, որ ժողովրդավարությունը կարող է կառուցել միայն ժողովուրդը, իր համար: Եվ միայն ժողովուրդն ինքը կարող է պաշտպանել ժողովրդավարությունը, եթե նրանք իսկապես պատրաստ են մեռնել հանուն իրենց ժողովրդավարության․․․»։

Ինչպես Բորելը, Ֆրիլանդը նույնպես քննադատության է ենթարկվել պատմության նկատմամբ իր գաղութատիրական վերաբերմունքի համար: Ֆրիլանդը խոսում է այնպես, կարծես աֆրիկացիները չեն պայքարել թե՛ եվրոպական գաղութատիրությունից, թե՛ աֆրիկացի դեսպոտներից ազատվելու համար:

«ՆԱՏՕ-ի ամրոց» դիրքորոշումը խորը արմատներ ունի։ Եվ կասկած չկա, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավելի է ամրապնդել այդ տրամադրությունները: Գլոբալ Հարավի նկատմամբ նույն ռազմատենչ անտարբերությունը կարելի է տեսնել պատվաստանյութի կուտակման եւ կլիմայի փոփոխության հարցով ադեկվատ միջոցներ ձեռնարկելու անկարողության մեջ։ ԱՄՆ Կլիմայի հարցերով դեսպան Ջոն Քերին հերքում է, որ Արեւմուտքը պատասխանատու է բնապահպանական ճգնաժամի համար։

Նույնիսկ դիվանագիտական ​​հարաբերությունների ամենատարրական մակարդակում անտարբերություն է տիրում։ Հոկտեմբերի 23-ին Politico-ն հայտնել է. «Վերջին տասնամյակի ընթացքում Չինաստանն ավելացրել է իր ծախսերը դիվանագիտության վրա եւ նույնիսկ գերազանցել է Միացյալ Նահանգներին ամբողջ աշխարհում դիվանագիտական ​​պաշտոնների քանակով»: Աֆրիկայի արտաքին քաղաքականության հարցերով զեկույցում  նշվել է դիվանագիտորեն հաստատակամ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հակադրությունը, որը դիվանագիտությունը համարում է ծանր պարտականություն, որը լավագույնս նվազագույնի է հասցվում:

Ուրվագծվում է 21-րդ դարի պատկերը․ Արեւմուտքը կպաշտպանի իր «այգին» եւ «ջունգլիների» բնակիչներին կթողնի բախտի քմահաճույքին։ Թրամփին եւ մյուս աջական  պոպուլիստներին հաճախ մեղադրում են որպես մեկուսացման կողմնակիցներ, ովքեր ցանկանում են ոչնչացնել լիբերալ միջազգային կարգը: Բայց ճշմարտությունն այն է, որ այսպես կոչված ազատական ​​միջազգային կարգի պաշտպաններից շատերը յուրովի մեկուսացված են։Նրանք ցանկանում են պահպանել փակ համայնք, որպեսզի մեկուսանան համաշխարհային հարավից: Բայց հաշվի առնելով այնպիսի խնդիրների մոլորակային բնույթը, ինչպիսիք են համավարակները եւ կլիմայի փոփոխությունը, բացառապես սեփական այգու մասին հոգալը կհանգեցնի աղետի»,-գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ