News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Թուրքիան կեղծ ինքնություն են ստեղծել ադրբեջանցիների համար՝ նրանց մեջ սերմանելով, որ իրենք որեւէ կապ չունեն Իրանի հետ, իրենց արմատները Թուրքիայում են, եւ որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վերադառնա թուրքական սուննիստական աշխարհ։ Այս մասին NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նշեց իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ մտավախություններ ունի Իրանն Ադրբեջանում Իսրայելի եւ Թուրքիայի աճող ազդեցության առնչությամբ։

«Բաքվում իր դեսպանությունը բացելուց ի վեր Իսրայելն Ադրբեջանի տարածքը փորձել է որպես հենման կետ օգտագործել Իրանի դեմ գործելու համար։ Բաքվում բազմաթիվ կառավարական եւ ոչ կառավարական կարեւոր կազմակերպություններ եւ ասոցիացիաներ հրեաների եւ Իսրայելի հետ փոխկապակցված ներկայացուցիչների կողմից են կառավարվում, Ադրբեջանի նախագահի փեսան, բազմաթիվ մեդիամենեջերներ հրեաներ են։ Ադրբեջանի դպրոցներում դասագրքերով ստիպում են, որ երեխաներն ատեն Հայաստանն ու Իրանը։ Իրանի հետ Ադրբեջանի սահմանի եւ Բաքվի վերահսկողության տակ անցած նոր տարածքների հսկողությունն այնպիսի մարդկանց ձեռքում է, որոնք ոչ թե Ադրբեջանի հետ են կապված, այլ Իսրայելի դեսպանատան։ Ադրբեջանը, ցավոք, Իսրայելի գաղութի է վերածվել եւ այլեւս անկախ չէ։ Սա լրջորեն վտանգում է Ադրբեջանի ժողովրդի շահերը, որովհետեւ այս ռեժիմը ատելություն է տարածում եւ փչացնում է Ադրբեջանի հարաբերությունները Իրանի եւ Հայաստանի նման հարեւանների հետ։ Իսրայելը եւ Թուրքիան փորձում են ադրբեջանցիներին վահաբիստների վերածել։ Սա կարեւոր հարց է, եւ մենք պետք է համագործակցենք Հայաստանի, Իրանի, Չինաստանի հետ, որպեսզի հետ պահենք Թուրքիային եւ Իսրայելին այս ծայրահեղական ուժերին տարածելուց, որոնք սպառնում են մեր ազգային շահերին եւ տարածքային ամբողջականությանը»,- ընդգծեց Մոհավեդիանը։

Իրանցի միջազգայնագետի խոսքով՝ Ադրբեջանի սահմանին զորավարժություններ իրականացնելով՝ Իրանն Ալիեւին ցույց տվեց, որ լուրջ է տրամադրված իր ազգային շահերն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում եւ երբեք թույլ չի տա թուրանական միջանցք ստեղծել։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ժողովուրդը գիտակցում է, որ ադրբեջանական քաղաքականությունը զայրացնում է Իրանին։

«Ադրբեջանում մարդկանց մեծ մասը չի աջակցում Ադրբեջանի իշխանության անհեթեթ գաղափարին, գիտեն, որ իրանցիները հավատարիմ են իրենց երկրին եւ սիրում են այն, գիտեն, որ Ալիեւը բռնապետ է։ Անգամ Իրանում ապրող ազարիներն ատում են Ալիեւին, քանի որ գիտեն, որ նա բռնապետ է, սպանում է իր հակառակորդներին, գիտեն, որ իրենք Իրանում իրենց խնդիրների մասին արտահայտվելու ավելի մեծ ազատություն ունեն։ Իրանում ապրող ադրբեջանցիները լիարժեք սիրում են Իրանը եւ որեւէ կերպ հետաքրքրված չեն Ալիեւի բռնապետական ռեժիմով։ Այնպես որ, նման հռետորաբանությունն ու քայլերը որեւէ ազդեցություն չունեն Իրանի ժողովրդի վրա եւ ավելի հեշտ է մեզ միավորում մեր թշնամիների դեմ»,- ասաց միջազգայնագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ