News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարության երեք կոալիցիոն կուսակցությունները համաձայնել են, որ երկիրը պետք է դուրս գա Էներգետիկ խարտիայի պայմանագրից։

«Մենք հետեւողականորեն համաձայնեցնում ենք մեր առեւտրային քաղաքականությունը կլիմայի պաշտպանության հետ եւ համապատասխանաբար դուրս ենք գալիս Էներգետիկ խարտիայի պայմանագրից»,- ասել է Էկոնոմիկայի եւ կլիմայի նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Ֆրանցիսկա Բրանտները:

1990-ականներին մշակված համաձայնագիրը էներգետիկ նախագծերում միջազգային ներդրողներին թույլ է տալիս հայցեր ներկայացնել կառավարությունների դեմ՝ կապված քաղաքականության փոփոխությունների հետեւանքով շահույթի կորստի հետ: Սա այժմ դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք կլիմայի փոփոխության դեմ պայքարի ազգային ծրագրերի համար, որոնց համաձայն փակվում են ածխով աշխատող էլեկտրակայանները կամ սահմանափակվում է նավթի եւ գազի արդյունահանումը:

Այս որոշումը հաջորդել է պայմանագրից դուրս գալու Ֆրանսիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Սլովենիայի եւ Լեհաստանի հայտարարություններին։

Սա լուրջ հարված է համաձայնագրին, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովին, որը երկրներին կոչ է արել աջակցել պայմանագրի բարեփոխումներին:

«Էներգետիկ խարտիայի պայմանագիրը տոքսիկ պայմանագիր է, որը դանդաղեցնում է էներգետիկ անցումը: Ուստի չափազանց կարեւոր է, որ Գերմանիան վերջապես հայտարարի իր դուրս գալու մասին»,- ասել է այս գործով Եվրախորհրդարանի ներկայացուցիչ, Գերմանիայի Կանաչների կուսակցության անդամ Աննա Կավազինին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ