News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Julien's աճուրդի տանը 77 հազար դոլարով վաճառել է Beatles խմբի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնիի կիթառը, որի հասույթը կուղղվի ռուս-ուկրաինական հակամարտությունից տուժածներին, հաղորդվում է աճուրդի կայքում։

Բացի այդ, Julien's-ը 31 հազար դոլար է ձեռք բերել Guns N' Roses խմբի կիթառահար Քլաշի կիթառի վաճառքից եւ ավելի քան 11 հազար՝ մեքսիկական Maná խմբի կիթառիստի գործիքի վաճառքից։

2022 թվականի ամռանը Gibson ընկերությունը թողարկել է ուկրաինական դրոշի գույներով ներկված էլեկտրական կիթառների սահմանափակ շարք եւ սկսել համագործակցել համաշխարհային աստղերի հետ, ովքեր  վերոնշյալ կիթառներով ելույթ են ունեցել իրենց համերգներին: Բացի վերոնշյալ արտիստներից, Gibson-ին աջակցել են Chic-ի հիմնադիր Նայլ Ռոջերսը, My Chemical Romance-ը եւ The Rolling Stones-ն ու  դերասան Ջեյսոն Մոմոան։

Աճուրդը կավարտվի նոյեմբերի 13-ի երեկոյան, որտեղ կվաճառվեն ավելի քան 1,5 հազար նմուշներ, որոնք նախկինում պատկանել են Կուրտ Քոբեյնին, Ջոն Լենոնին, Մադոննային եւ այլոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ