News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ի թղթակիցը:

Ձեռնադրությանը նախորդել էր Ստեփանակերտի Ս.Աստվածածին Մայր Տաճարում երեկոյան ժամերգության ավարտին կատարված ընծայման կարգը:

Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման է արժանացել ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

«Քահանայության կարգին արժանանալը միանգամից և՛ մեծ ուրախություն է, և՛ մեծ պատասխանատվություն՝ կրելու  Քրիստոսի լուծը և դառնալու  Քրիստոսի ծառան ժողովրդի առաջ:  Այսօր, ի տես ժողովրդի, մենք խոստում տվեցինք ծառայելու Քրիստոսին, պատարագելու նրա Մարմինը և Հոգին: Սրանից ավելի մեծ խորհուրդ գոյություն չունի»,-  ասաց նորընծա քահանան, ով վերակոչվել է  Տեր Վաչագան քահանա Գյուրջյան:

Քահանայական ձեռնադրության արարողությանը ներկա էին  Արցախի տարբեր եկեղեցիների սպասավոր հայրեր,  հավատացյալ հասարակություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու…
Ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին․․․
Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան
Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Ամենաշատ